As - ը, հղում անելով Catalunya Radio- ին, հայտնում է, որ եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմինը ոչ պաշտոնապես բավարարել է Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլում ելույթներն արտագնա խաղով սկսելու՝ «Բարսելոնայի» խնդրանքը. առաջին տուրի խաղերը կկայանան սեպտեմբերի 16-18-ը:
Այսպիսով, «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում տանը չի խաղա մինչև սեպտեմբերի վերջ, ինչը ակումբին թույլ կտա նախապատրաստել «Կամպ Նոուին» մրցաշարի հանդիպումների անցկացմանը: Հինգշաբթի օրը ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչներն այցելել են մարզադաշտ, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում:
Նշվում է, որ թիմերը պետք է Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի բոլոր տնային հանդիպումներն անցկացնեն մեկ մարզադաշտում. այսպիսով, «Բարսելոնան» պետք է այս փուլի բոլոր 4 հանդիպումներն անցկացնի «Օլիմպիկ Լյուիս Կոմպանիսում», եթե «Կամպ Նոուն» պատրաստ չլինի ընդունել դրանք: Ակումբը պետք է ՈւԵՖԱ-ին տեղեկացնի ՉԼ-ի հանդիպումների անցկացման վայրը ոչ ուշ, քան օգոստոսի 28-ը:
