Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել.
«Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ,
Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին:
Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմեր, դա չի նշանակում, որ դա վերջնական է: Ինչպես նաև, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը»։