Սպորտ

«Սիթին» և ՊՍԺ-ը սկսել են բանակցել Դոնարումայի համար

«Մանչեսթեր Սիթին» Ջանլուիջի Դոնարումայի հարցով կապ է հաստատել ՊՍԺ-ի հետ:

Ինսայդեր Ալֆրեդո Պեդուլլան հայտնում է, որ «քաղաքաբնակները» վերջին օրերին ուղիղ բանակցություններ են սկսել փարիզցիների հետ:

Ի սկզբանե Լիգա 1-ի ակումբը պահանջել էր 45-50 միլիոն եվրո, սակայն անգլիական թիմը չի պատրաստվում այդքան գումար վճարել։ Նշվում է, որ հնարավոր է, որ վերջին հաշվով Դոնարուման վաճառվի կես գնով, առավել ևս դա թույլ կտա ՊՍԺ-ին խնայել նրա աշխատավարձի վրա: