Սպորտ

Վինիսիուսը չի հրավիրվել Բրազիլիայի հավաքական

Վինիսիուսը չի հրավիրվել Բրազիլիայի հավաքական

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրապարակել է թիմի նախնական ցանկը ՖԻՖԱ-ի առաջիկա խաղերի համար, որտեղ տեղ չի գտել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Վինիսիուսը։

«Ռեալի» հարձակվողը, ով հունիսին Պարագվայի դեմ խաղում (1:0) ապահովել էր Բրազիլիայի տեղը ԱԱ-2026-ում, ստացել էր երկրորդ դեղին քարտը և որակազրկված է Չիլիի դեմ «Մարականայում» կայանալիք խաղից առաջ։ Հաշվի առնելով նաև սեզոնի ծանրաբեռնվածությունը, մարզչական շտաբը որոշել է ֆուտբոլիստին լրացուցիչ հանգիստ տալ և չընդգրկել Բոլիվիայի դեմ խաղում։

Ի տարբերություն Վինիսիուսի, Ռոդրիգոն և Էդեր Միլիտաոն վերադարձել են հավաքական։ Միլիտաոն, ով վերականգնվել է ծանր վնասվածքից, արդեն վստահություն է ներշնչում մարզչին և դիտարկվում է որպես պաշտպանության առանցքային խաղացող մինչև Աշխարհի առաջնություն։ Ռոդրիգոն, որ հունիսին բաց էր թողել խաղերը ոչ լավ մարզավիճակի պատճառով, այժմ ընդգրկվել է նախնական կազմում և բարձր շանսեր ունի վերադառնալու։

Անչելոտտին վերջնական կազմը կհրապարակի երկուշաբթի՝ Ռիո դե Ժանեյրոյում։ Բրազիլիան սեպտեմբերի 4-ին «Մարականայում» կմրցի Չիլիի հետ, իսկ սեպտեմբերի 9-ին՝ Բոլիվիայի դեմ Էլ Ալտոյում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական