«Ռեալը» քննադատել է Լա Լիգայի հանդիպումն ԱՄՆ-ում անցկացնելու՝ «Բարսելոնայի» որոշումը:
Նշվում է, որ կատալոնական ակումբը մտադիր է Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ հանդիպումը անցկացնել Մայամիում: Երկու ակումբներն էլ արդեն ստացել են անհրաժեշտ թույլտվությունները և հույս ունեն, որ լուրջ ֆինանսական շահույթներ կստանան Իսպանիայի սահմաններից դուրս խաղից:
Սակայն Ռեալում այդ նախաձեռնությանը բացասաբար են վերաբերել։ Ակումբում կարծում են, որ որոշումը խախտում է «Լա լիգայում» արդար մրցակցության սկզբունքները և անհավասար պայմաններ ստեղծում մրցաշարի մյուս մասնակիցների համար:
««Ռեալ Մադրիդը» ցանկանում է տեղեկացնել իր երկրպագուներին, որ մերժում է «Վիլյառեալի» և «Բարսելոնայի» միջև առաջնության խաղը Իսպանիայի սահմաններից դուրս անցկացնելու առաջարկը։
«Այս որոշումը խախտում է մրցաշարում գործող տարածքային փոխադարձության հիմնական սկզբունքը (մեկ խաղ տանը և մեկը՝ հակառակորդի մարզադաշտում), խախտելով մրցակցային հավասարակշռությունը և ապահովելով անհարկի մարզական առավելություն։ Մրցաշարի ամբողջականությունը պահանջում է, որ բոլոր խաղերն անցկացվեն հավասար պայմաններում։
Այս ռեժիմի միակողմանի փոփոխությունը խախտում է մրցակիցների միջև հավասարությունը, կասկածի տակ է դնում արդյունքների օրինականությունը և ստեղծում անընդունելի նախադեպ, որ հստակորեն խաթարում է մարզական ամբողջականությունը և ստեղծում մրցաշարի կեղծման ռիսկ», - ասվում է «սերուցքայինների» տարածած հարղորդագրության մեջ։