Լևոն Արոնյանը դարձավ Սենթ Լուիսում կայացած «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Արոնյանը 3 միավորով առաջ անցավ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Ֆաբիանո Կարուանայից:
 Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը.
  1-ին տեղ՝ Լևոն Արոնյան
  2-րդ տեղ՝ Ֆաբիանո Կարուանա
  3-րդ տեղ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավ