Սպորտ

«Չելսին» ևս օգնություն կհատկացնի Ժոտայի ընտանիքին

«Չելսին» ակումբային ԱԱ-ում հաղթելու բոնուսների մի մասը կուղղի Դիոգու Ժոտայի ընտանիքին:

Եզրափակիչում «ազնվականները» 3:0 հաշվով ջախջախել էին ՊՍԺ-ին: Հաղթանակի համար ակումբը ստացել է մոտ 114,6 միլիոն դոլար։  

Ինչպես հաղորդում է The Athletic-ը, «Չելսին» 15,5 մլն դոլար է հատկացրել պարգևատրման ֆոնդի համար, որը հավասարապես կբաշխվի մրցաշարին մասնակցած ֆուտբոլիստների միջև: Ակումբի և խաղացողների համատեղ որոշմամբ հավասար բաժնեմաս կփոխանցվի Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ Անդրե Տեյշեյրա դա Սիլվայի ընտանիքներին:

Յուրաքանչյուր վճարման չափը գերազանցում է 500 հազար դոլարը: