Սպորտ

Լևոն Արոնյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը արագ շախմատի մրցաշարում

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ Լևոն Արոնյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Սենթ Լուիսում կայացած «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ շախմատի մրցաշարում:

Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը.

1-ին տեղ՝ Ֆաբիանո Կարուանա
2-րդ տեղ՝ Լևոն Արոնյան
3-րդ տեղ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավ

Այսօր՝ Հայաստանի ժամանակով 21:00-ին, կմեկնարկի կայծակնային շախմատի մրցաշարը։