Սպորտ

Մադրիդի «Ռեալը» գլխավորում է ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակը 2025/26 մրցաշրջանից առաջ

Մադրիդի «Ռեալը» զբաղեցրել է առաջին տեղը ՈՒԵՖԱ-ի կողմից 2025/26 մրցաշրջանից առաջ հրապարակված ակումբային վարկանիշային աղյուսակում:

Իսպանական ակումբը վաստակել է117.5 միավոր, ինչը թույլ է տվել նրան զգալի տարբերությամբ գերազանցել մյուս ակումբներին։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Մյունխենի «Բավարիան»՝ 108.25 միավորով: Երրորդ տեղը զբաղեցրել է «Ինտերը», որը վաստակել է 107.25 միավոր:

ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը ամեն տարի թարմացվում է՝ հիմնվելով ակումբների վերջին հինգ տարիների ընթացքում եվրոպական մրցաշարերում ցուցաբերած արդյունքների վրա։

ՈՒԵՖԱ-ի 2025/26 մրցաշրջանի լավագույն 10 ակումբների վարկանիշային աղյուսակը.

1. Ռեալ Մադրիդ — 117.5

2. Բավարիա — 108.25

3. Ինտեր — 107.25

4. Մանչեսթեր Սիթի — 102.75

5. Լիվերպուլ — 101.5

6. Պարի Սեն-Ժերմեն — 94.5

7. Բայեր Լևերկուզեն — 85.25

8. Բորուսիա Դորտմունդ — 84.75

9. Բարսելոնա — 83.25

10. Ռոմա — 80.5