Սենթ Լուիսում ընթացող «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
 Արոնյանը փայլուն մեկնարկեց՝ հաղթանակ տանելով առաջին օրվա բոլոր 3 արագ շախմատի խաղերում:
 Առաջին խաղում Արոնյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուին, երկրորդում՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավին, իսկ երրորդում՝ Նոդիրբեկ Աբդուսատորովին:
 Մրցաշարի մասնակիցներն են.
- Ֆաբիանո Կարուանա
 - Գուկեշ Դոմարաջու
 - Նոդիրբեկ Աբդուսատորով
 - Ուեսլի Սո
 - Լևոն Արոնյան
 - Լենիեր Դոմինգես Պերես
 - Մաքսիմ Վաշիե-Լագրավ
 - Լե Քուանգ Լիեմ
 - Սամուել Շանկլանդ
 - Գրիգորի Օպարին