Սպորտ

Ռոնալդուն և Ջորջինան նշանադրվել են (լուսանկար)

Պորտուգալիայի հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն ու նրա ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, նշանադրվել են։

Այդ մասին հայտնել է Ջորջինան՝ սոցցանցերում հրապարակելով ձախ մատնեմատի մատանու լուսանկարը՝ նշելով Ռոնալդուին։

«Այո՛։ Այս և իմ բոլոր կյանքերում», - գրել է Ջորջինան։

Ռոնալդուն և Ռոդրիգեսը հարաբերությունների մեջ են 2016 թվականից։ Զույգն ունի երկու երեխա։