«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Ջանլուիջի Դոնարումայով, հայտնում է լրագրող Օրացիո Ակկոմանդոն:
Նրա տեղեկություններով՝ «քաղաքայիններն» արդեն կապ են հաստատել ինչպես ՊՍԺ-ի, այնպես էլ հենց դարպասապահի ներկայացուցիչների հետ:
Նշվում է, որ առայժմ անգլիական ակումբը փորձում է պարզել հնարավոր գործարքի պայմանները և գնահատել իտալացու տեղափոխության հնարավորությունները:
Հիշեցնենք, որ «Սիթին» պատրաստվում է Էդերսոնի հնարավոր հեռանալուն, ով, ըստ լուրերի, արդեն համաձայնության է եկել Գալաթասարայի հետ:
Եթե Դոնարուման դառնա «Սիթիի» առաջնային նպատակը, ապա ակումբը, հավանաբար, ստիպված կլինի նրա համար պայքարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ի դարպասապահի նկատմամբ: