«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ալեխանդրո Գառնաչոն «Չելսիի» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ 21-ամյա ֆուտբոլիստը տեղափոխության այլ տարբերակներ չի դիտարկել։
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ վինգերի տրանսֆերային արժեքի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ժամանակներս:
Նախորդ մրցաշրջանում Գառնաչոն ակումբի կազմում անցկացրել է 58 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: