«Լոս Անջելեսը» հայտարարել է Հյոն Մին Սոնի տրանսֆերն իրականացնելու մասին։
Հարավային Կորեայի հավաքականի կիսապաշտպանը հեռացել է «Տոտենհեմից» և MLS ներկայացնող ակումբի հետ կնքել պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2027 թվականի ավարտը: Նախատեսված են պայմանագրի երկարաձգման տարբերակներ, նախ, մինչև 2028-ի վերջ, այնուհետև՝ մինչև 2029-ի կեսերը։
«Ես աներևակայելի հպարտ եմ, որ միանում եմ «Լոս Անջելեսին»՝ մեծ հավակնություններ ունեցող ակումբին, որը հանդես է գալիս աշխարհի ամենանշանավոր սպորտային քաղաքներից մեկում:
«Լոս Անջելեսը» չեմպիոնների շատ հարուստ պատմություն ունի, և ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ գրել նոր գլուխ: Ես անհամբեր սպասում եմ այս նոր մարտահրավերին MLS-ում։ Ես եկել եմ Լոս Անջելես, որպեսզի նվաճեմ տիտղոսներ և ամեն ինչ տամ այս ակումբի, այս քաղաքի և նրա երկրպագուների համար։ Անհամբեր սպասում եմ աշխատանքի մեկնարկին», – ասել է 33-ամյա ֆուտբոլիստը։