«Ալ Հիլալը» «Լիվերպուլի» հետ բանավոր համաձայնեցրել է Դարվին Նունյեսի տրանսֆերը։
Այժմ սաուդյան ակումբին մնում է համաձայնության գալ 26-ամյա հարձակվողի հետ. հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ալ Հիլալը» բանակցություններ է վարում Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի շուրջ: Նունյեսով հետաքրքրված է անձամբ մարզիչ Սիմոնե Ինձագին։