Սպորտ

«Սիթին» նոր պայմանագիր կառաջարկի Ռոդրիին

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Ռոդրիգոյի հետ: Անգլիական ակումբի և կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:

Հաղորդվում է, որ «քաղաքայինները» պատրաստ են իսպանացուն նոր պայմանագիր առաջարկել մինչև 2029 թվականի հունիսը:

Այդ դեպքում «Մանչեսթեր Սիթիում» Ռոդրիից ավելի շատ կվաստակի միայն հարձակվող Էրլինգ Հոլանդը:

Իսպանացին անգլիական թիմում հանդես է գալիս 2019 թվականից՝ տեղափոխվելով «Ատլետիկոյից»: