«Ինտեր Մայամին» հաստատել է, որ Լիոնել Մեսսին խուսափել է լուրջ վնասվածքից:
Ֆլորիդացիների հարձակվողը փոխարինվել է ԱՊԼ-ի գավաթի 2-րդ տուրի «Նեկաքսայի» հետ հանդիպման սկզբում՝ ազդրի ետևի վնասվածքի պատճառով:
«Հետազոտության արդյունքները հաստատել են աջ ոտքի մկանների թեթև վնասվածք։ Շարք վերադառնալը կախված կլինի կլինիկական վիճակից և բուժման արդյունավետությունից», - ասվում է ակումբի հաղորդագրության մեջ: