Սպորտ

Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 71 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ։

Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: