«Ալ Նասր» ֆուտբոլային ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել Բրունո Ֆերնանդեշի հետ։
Նշվում է, որ որ սաուդյան ակումբը վերջին օրերին կապի մեջ է եղել կիսապաշտպանի հետ՝ հնարավոր տրանսֆերը քննարկելու համար։ Նշվում է, որ Ժորժե Ժեզուսի և Կրիշտիանու Ռոնալդուի ներկայությունը «Ալ Նասր»-ում կարող է համոզել պորտուգալացուն։
Մարզչի ղեկավարությամբ Բրունոն անցյալում իր նորամուտը նշել է «Սպորտինգ»-ում։ Բացի այդ, նրա ազգային թիմակից Ժոաո Ֆելիշը վերջերս է միացել թիմին։ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է պահպանել իր ավագին, բայց սաուդցիները գումար չեն խնայի խաղացողին ձեռք բերելու համար։
Նշվում է, որ հինգշաբթի օրը կարող է վճռորոշ օր լինել ակումբների համար՝ հնարավոր գործարքի շուրջ բանակցելու համար։