Սպորտ

«Լիվերպուլի» նորեկները ընտրել են խաղահամարները

«Լիվերպուլի» նորեկները կողմնորոշվել են մրցաշրջանի խաղային համարների հարցում: Ֆլորիան Վիրցը վերցրել է 7 համարը, որն ազատվել է Լուիս Դիասի՝ «Բավարիա» տեղափոխությունից հետո:

Միլոշ Կերկեզը հանդես կգա 6 համարի ներքո, Ջերեմի Ֆրիմպոնգը՝ 30, Յուգու Էկիտիկեն՝ 22: Գեորգի Մամարդաշվիլին ընտրել է 25 համարը։ Քոնոր Բրեդլին 84-րդ համարը փոխարինել է 12 համարով: