Սպորտ

Կոնֆերենցիաների լիգա․ «Արարատ-Արմենիան» որակավորման երրորդ փուլում է

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» մրցեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ և հաղթեց 2:1 հաշվով։ 

Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին «Ունիվերսիտատեա Կլուժի» բոսնիացի հարձակվող Յովո Լուկիչը։ 53-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց «Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը։ Հաղթական գոլը ավելացված ժամանակի 117-րդ րոպեին «Արարատ-Արմենիայից» խփեց գանացի հարձակվող Պոլ Այոնգոն:

«Արարատ-Արմենիան» որակավորման երրորդ փուլում է և կմրցի Պրահայի «Սպարտայի» հետ։