Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում հուլիսի 30-ին մրցելույթները սկսեցին 88 կգ քաշային տղաները: Հայաստանի հավաքականից այս քաշային կարգում հանդես են գալիս Ալեն Զուրաբյանն ու Հայկ Հարությունյանը:
Ալեն Զուրաբյանը պոկում վարժությունում բարձրացրեց 125 կգ: Հրում վարժությունում Զուրաբյանը երեք հաջող մոտեցում ունեցավ՝ 160, կգ 165կգ, 170կգ: Այս ձևում նա դարձավ բրոնզե մեդալակիր: Երկամարտի 295 կգ արդյունքով՝ հայ ծանրորդը 5-րդն է:
Հայկ Հարությունյանը պոկեց միայն 125 կգ և հրեց՝ 161 կգ: Երկամարտի 286 կգ արդյունքով՝ Հարությունյանը 6-րդն է այս առաջնությունում: