Սպորտ

Ես միշտ ցանկացել եմ խաղալ «Բարսելոնայում». վան Պերսի

Ռոբին վան Պերսին խոսել է «Բարսելոնայում» խաղալու երազանքի մասին։

«Ես միշտ ցանկացել եմ խաղալ «Բարսելոնայում»։ 2015 թվականին, երբ ես ընդամենը մի քանի ամիս հանդես էի գալիս «Ֆեներբախչեում», Քեյսը (այդ ժամանակ իմ գործակալը) ասաց, որ «Բարսելոնայում» քննարկում են իմ թեկնածությունը։ Դա միանգամայն իրական տարբերակ էր։ 

Որոշ ժամանակ անցավ, և նա զանգահարեց ինձ՝ ասելու, որ դա հնարավոր չէ: Ամեն ինչ ձախողվեց: Իսկ ես իսկապես շատ էի ցանկանում միանալ նրանց»,- ասել է Նիդեռլանդների հավաքականի, «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը։  

Նշենք, որ 41-ամյա Վան Պերսին այժմ գլխավորում է հոլանդական «Ֆեյենորդը»։