Սպորտ

Լուիս Դիասը դարձել է «Բավարիայի» ֆուտբոլիստ

Մյունխենյան ակումբը հայտարարել է «Լիվերպուլի» վինգերի տրանսֆերի մասին: Կողմերը կնքել են 4 տարվա պայմանագիր։  

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործարքի արժեքը կկազմի 75 մլն եվրո՝ հաշվի առնելով բոնուսները: 

ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում կոլումբիացին մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: