Սպորտ

Ջանես Նազարյանը դարձել է Մ17 աշխարհի չեմպիոն

Ջանես Նազարյանը (65 կգ) դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի չեմպիոն։

Եզրափակչում հայ ըմբիշը 5։4 հաշվով հաղթել է վրացի Էրեկլե Թավբերիձեին՝ ռևանշի հասնելով Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության եզրափակչում կրած պարտության համար։