Սպորտ

Մերի Աղալարյանի արդյունքը Եվրոպայի առաջնությունում

Պատանիների ընտրանու անդամները շարունակում են ելույթները Մադրիդում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

Հուլիսի 29-ին իրենց մրցելույթները սկսեցին 77 կգ քաշային աղջիկները: Հայաստանի հավաքականի անդամ Մերի Աղալարյանը պոկում վարժությունում բարձրացրեց 62 կգ ու 66 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 85 կգ: Երկամարտի 151 կգ արդյունքով` Աղալարյանը Եվրոպայի առաջնությունում 11-րդն է: