Սպորտ

Կանանց Հայաստանի Մ18 բասկետբոլի հավաքականը եզրափակչում է

Կանանց Հայաստանի Մ18 բասկետբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի եզրափակչում է։ 

Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի կիսաեզրափակիչ Հայաստան-Մալթա խաղն ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 57։56 հաշվով։ 

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող է ճանաչվել Սեդա Գաբրիելյանը, որը դարձավ դաբլ-դաբլի հեղինակ՝ վաստակելով 21 միավոր և կատարելով 17 ռեբաունդ: Նա կատարել է նաև 4 արդյունավետ փոխանցում։