Սպորտ

Ծանրորդ Արտուշ Գրիգորյանի արդյունքը Եվրոպայի առաջնությունում

Պատանիների ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթներն Իսպանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

Հուլիսի 26-ին մրցահարթակ են դուրս եկել 65 կգ քաշային պատանիները: Հայաստանի հավաքականից Արտուշ Գրիգորյանը պոկում վարժությունում բարձրացրել է 112 կգ, 116 կգ: Հրում վարժությունում Գրիգորյանը գլխավերևում է պահել 140 կգ: Երկամարտի 256 կգ արդյունքով` նա Եվրոպայի առաջնությունում 6-րդն է: