Վիկտոր Դյոկերեշն առաջիկայում բուժզննում կանցնի «Արսենալ» տեղափոխվելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «զինագործների» և «Սպորտինգի» միջև բանավոր համաձայնություն է ձեռք բերվել հարձակվողի տրանսֆերի շուրջ:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով՝ ակումբներն ավարտել են գործընթացը՝ հաստատելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։
27-ամյա ֆուտբոլիստը պաշտոնական թույլտվություն է ստացել մեկնելու համար: Նրա բուժզննումը կսկսվի առաջիկա 24 ժամվա ընթացքում։
Լրագրող Բեն Ջեյքոբը հաստատում է, որ Դյոկերեշը կտեղափոխվի 63,5 մլն + 10 մլն եվրոյի դիմաց: Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստն ուրբաթ կժամանի Լոնդոն: