Սպորտ

«Ռեալը» դիտարկում է Ռոդրիի տարբերակաը

«Ռեալը» կարող է փորձել ձեռք բերել Ռոդրիին արդեն այս ամռանը:

As-ի տեղեկություննների համաձայն՝ մադրիդյան ակումբը կարող է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանի համար շահավետ առաջարկ անել ամառային տրանսֆերային պատուհանի փակմանը մոտ կամ փորձել Ռոդրիգոյի տրանսֆերն իրականացնել արդեն հաջորդ ամռանը՝ պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ:

Եթե «Ռեալը» փորձի ձեռք բերել Ռոդրիին այս ամռանը, ապա տրանսֆերի գումարը կարող է կազմել առնվազն 100 միլիոն եվրո: Նշվում է, որ շահավետ առաջարկը կարող է հետաքրքրել «Մանչեսթեր Սիթիին», քանի որ ակումբներից ոչ մեկը վստահ չէ Ռոդրիի վիճակի մասին ծնկի վնասվածքից հետո: Հաջորդ ամռանը գինը կարող է նվազել մինչև 60-80 մլն եվրո։ 

Ռոդրիգոյի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2027 թվականին: