Հայաստանի մինչև 18 տարեկանների բասկետբոլի հավաքականը շարունակում է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում։ Առաջնության իր երրորդ խաղում ընտրանին 63:69 հաշվով պարտվեց Կիպրոսի հավաքականի հետ խաղում։
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեբաստիան Հացակորզյանն էր, որը վաստակեց 14 միավոր, 11 անգամ տիրեց անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում։ Նախքան այս խաղը՝ Հայաստանի հավաքականը գրանցել է 2 հաղթանակ:
Հաջորդ խաղը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 24-ին՝ մրցելով Ջիբրալթարի հավաքականի հետ։