Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդցիների վինգերը հետաքրքրված է «Լիվերպուլ» և «Արսենալ» տեղափոխությամբ: «Ռեալը» բրազիլացուն գնահատում է 100 միլիոն եվրո։
As-ի տվյալներով՝ «Ռեալ Մադրիդը» դեռևս առաջարկներ չի ստացել Ռոդրիգոյի համար, բայց հնարավոր է, որ դրանք լինեն տրանսֆերային պատուհանի ավարտին մոտ։
Հաղորդվում է, որ Ռոդրիգոն արձակուրդում գտնվելու ընթացքում քրտնաջան աշխատում է, որպեսզի մարզավիճակում լինի մինչ մրցաշրջանի մեկնարկը. վինգերը ցանկանում է փորձել համոզել մարզիչ Խավի Ալոնսոյին, որ կարող է օգտակար լինել թիմին:
Բրազիլացին թիմի հետ մարզումներին պետք է վերադառնա օգոստոսի 4-ին: