Սպորտ

Վարկանիշային մրցաշար. Հայկ Խլոյանը՝ արծաթե մեդալակիր

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Պոլյակ Իմրեի և Վարգա Յանոսի անվան վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ Հայկ Խլոյանը դարձել է արծաթե մեդալակիր:

Խլոյանը տարել է 4 հաղթանակ, որից երկուսը՝ վաղաժամ: Եզրափակչում Խլոյանը 1:3 հաշվով զիջել է վրացի մրցակցին: