Սպորտ

«Սա խելագարություն է». Պոգբան քննադատել է «Յունայթեդին»

Պոլ Պոգբան քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդին» Մարկուս Ռեշֆորդից բաժանվելու որոշման համար:

Հաղորդվում էր, որ «Բարսելոնան» հարձակվողին վարձակալելու է 30 միլիոն եվրոյով:

«Սա խելագարություն է, բայց ես ուրախ եմ նրա համար, քանի որ նրանք [«Մանչեսթեր Յունայթեդը»] նրան դուրս են թողել։ «Մանչեսթեր Յունայթեդը» կորցնում է հիանալի խաղացողի։ Շատ վատ է նրանց համար։ Իսկ «Բարսելոնայի» համար, ազնիվ ասած, դա հիանալի է։

«Մանչեսթեր Յունայթեդը» մի քանի նոր խաղացողներ է գնել, և նոր մարզիչը, կարծում եմ, ցանկանում է ստեղծել իր սեփականը։ Դա իրականում նրա [Ամորիմի] մեղքը չէ։ Եթե նա չի հավատում ինչ-որ մեկին։ Նա պետք է հաղթի։ Եթե ոչ, նրան կհեռացնեն», - ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանը։