Սպորտ

Ծանրամարտի ազգային հավաքականները՝ հայկական արտադրության մրցահագուստով

Ծանրամարտի ազգային հավաքականներն այսուհետ հանդես կգան հայկական արտադրության մրցահագուստով, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ 

«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի` «Մելանտե» ընկերության համագործակցության արդյունքում, այսուհետ Հայաստանի բոլոր տարիքային հավաքականները հանդես կգան հայկական արտադրության մրցահագուստով, որն ստեղծվում է Հայաստանում»,- ասվում է հաղորդագրությունում:

Մրցահագուստի դիմային հատվածում կլինի Հայաստան գրառումը, մեր երկրի զինանշանը: