Սպորտ

Արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթեց մրցակցին

Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթեց Արջուն Էրիգաիսիին: Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Եզրափակիչում Լևոնը կմրցի Հանս Մոկե Նիմանի հետ:

Եզրափակչի առաջին խաղը կմեկնարկի հուլիսի 20-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին: