Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի քառորդ եզրափակիչում Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրային:
Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը կմրցի Արջուն Էրիգաիսիի հետ։ Եզրափակիչ անցնելու համար միմյանց դեմ կմրցեն նաև Ֆաբիանո Կարուանան և Հանս Մոկե Նիմանը։ Կիսաեզրափակչի առաջին խաղը կմեկնարկի հուլիսի 18-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին: