Սպորտ

Արոնյանը հաղթել է Մագնուս Կարլսենին

Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի թայ-բրեյքում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթեց աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին։

Այս հաղթանակով Արոնյանը շարունակում է պայքարը մրցաշարի հաղթողի տիտղոսի համար, մինչդեռ Կարլսենը կորցրել է բարձր դիրքերի համար մրցելու հնարավորությունը։
Մրցաշարի մասնակիցներն են.

  • Մագնուս Կարլսեն
  • Հիկարու Նակամուրա
  • Ֆաբիանո Կարուանա
  • Լևոն Արոնյան
  • Արջուն Էրիգաիսի
  • Նոդիրբեկ Աբդուսատորով
  • Լենիեր Դոմինգես Պերես
  • Ռեյ Ռոբսոն
  • Ուեսլի Սո
  • Վինսենտ Կեյմեր
  • Սամուել Սևյան
  • Ռամեշբաբու Պրագնանանդհա
  • Հանս Մոկե Նիման
  • Բիբիսարա Ասաուբաևա
  • Ժավոխիր Սինդարով
  • Վիդիտ Սանտոշ Գուջրաթի