«Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը վիրահատվել է ուսի վնասվածքի պատճառով և առաջին անգամ կապ է հաստատել երկրպագուների հետ վիրահատությունից հետո։
Բելինգհեմը իր սոցիալական ցանցերում շնորհակալություն է հայտնել բժիշկներին, կլինիկայի անձնակազմին և բոլոր երկրպագուներին՝ աջակցության և արագ ապաքինման մաղթանքների համար։
«Վերականգնման գործընթացն արդեն սկսվել է։ Շուտով կհանդիպենք դաշտում», – գրել է Բելինգհեմը։
Ակնկալվում է, որ ֆուտբոլիստը կվերադառնա խաղադաշտ այս տարվա երկրորդ կեսին։