Սպորտ

Պատանի բռնցքամարտիկները նվաճել են 2 ոսկե, 4 արծաթե մեդալ

Հայ բռնցքամարտիկ Տիգրան Կիրակոսյանը (50 կգ) դարձել է Եվրոպայի պատանիների չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով ռուս Միխայիլ Շարիպովին։ 60 կգ քաշային Սուրեն Կատվալյանը դարձել է բռնցքամարտի պատանիների Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով ռուս մրցակցին։ Նրանց պատվին Սերբիայում հնչել է Հայաստանի օրհներգը։

Կիրակոսյանի և Կատվալյանի ոսկե մեդալներից բացի Աշիկ Գրիգորյանի գլխավորած հավաքականը Սերբիայում նվաճել է ևս 4 արծաթ։ Պատվո հարթակի 2-րդ աստիճանին են կանգնել 52 կգ քաշային Վլադիմիր Մշեցյանը, 57 կգ քաշային Կարեն Զախարյանը, 75 կգ Էդգար Սուքիասյանը և 80 կգ քաշային Միքայել Գյուլումյանը։ Երեկոյան մրցահերթում ոսկե մեդալի համար կպայաարի 46 կգ քաշային Սուրեն Բաբլումյանը։