Սպորտ

Ես գնացի դիտելու, թե ինչպես է Պելեն խաղում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիացմունք է հայտնել բրազիլացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Պելեի խաղի վերաբերյալ։

«Տարիներ առաջ, երբ ես երիտասարդ էի, Պելե անունով մի ֆուտբոլիստ կար, որը խաղում էր «Կոսմոս» կոչվող թիմում (1975-1977 թվականներին Նյու Յորք): Չեմ ուզում բացահայտել իմ տարիքը, բայց դա վաղուց էր։ Ես գնացի դիտելու, թե ինչպես է նա խաղում, և նա ֆանտաստիկ խաղացող էր։

Հնարավոր է՝ դա հin հնչի, բայց ես կասեի, որ Պելեն ավելին էր, քան պարզապես հիասքանչ ֆուտբոլիստը», – ասել է ԱՄՆ նախագահը։