Սպորտ

Հայաստանը Գերմանիայում կներկայանա 7 մարզաձևում

Հուլիսի 16-ին բացման հանդիսավոր արարողությամբ կմեկնարկեն Համաշխարհային համալսարանական ամառային խաղերը (Ունիվերսիադա)։ Խաղերը կտևեն մինչև հուլիսի 27-ը, կկայանան Գերմանիայի Դուսելդորֆ, Էսսեն, Բոխուն և Դուեսբուրգ քաղաքներում, ինչպես նաև մայրաքաղաք Բեռլինում:

Հայաստանի համալսարանական սպորտի պատվիրակությունը մասնակցություն կունենա 28 անդամով, որոնք ելույթներ կունենան 7 մարզաձևում: Մարզաձևերի ազգային ֆեդերացիաների առաջարկով պատվիրակության կազմում ընդգրկվել են.

Լող

Մարզիկներ՝ Վարսենիկ Մանուչարյան և Աշոտ Չախոյան: Մարզիչ՝ Արմինե Ավետիսյան:

Սպորտային Մարմնամարզություն

Մարզիկներ՝ Գագիկ Խաչիկյան, Մամիկոն Խաչատրյան, Համլետ Մանուկյան և Մանե Պողոսյան: Մարզիչներ՝ Հակոբ Սերոբյան և Հայկ Նազարյան:

Գեղարվեստական Մարմնամարզություն

Մարզիկներ՝ Սիլվա Սարգսյան և Ջուլիետա Ավետիսյան: Մարզիչ՝ Աննա Աբրահամյան:

Ձյուդո

Մարզիկներ՝ Գոռ Կարապետյան և Դավիթ Աղասյան: Մարզիչ՝ Դավիթ Խաչատրյան:

Սուսերամարտ

Մարզիկ՝ Դարիա Մալիշևա:

Թաեքվոնդո

Մարզիկներ՝ Մելինե Հովհաննիսյան, Արմեն Դանիելյան, Սարգիս Մուրադյան և Դավիթ Թորոսյան: Մարզիչ՝ Զորայր Մեկինյան:

Աթլետիկա

Մարզիկներ՝ Յանա Սարգսյան, Գոռ Հովակիմյան և Ռազմիկ Ղազարյան: Մարզիչ՝ Գառնիկ Հովակիմյան:

Պատվիրակության ղեկավար, ՀՈւՄՖ նախագահ՝ Հովհաննես Գաբրիելյան: Պատվիրակության քարտուղար՝ Սերգեյ Աբրահամյան: Արդեն մրցավայր են մեկնել Հովհաննես Գաբրիելյանը և լողի հավաքականը: Պատվիրակության մյուս անդամները Գերմանիա կմեկնեն հուլիսի 15-ին, 17-ին և 20-ին: