Սպորտ

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտվել են 2-րդ փուլի թայ-բրեյքում

2025 թվականի շախմատի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջեց գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովային, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ միջազգային վարպետ Ալեքսանդրա Մալցևսկայային:

Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Երկրորդ փուլում պայքարից դուրս մնաց նաև աշխարհի ներկայիս գավաթակիր, գրոսմայստեր Ալեքսանդրա Գորյաչկինան, ով թայ-բրեյքում զիջեց միջազգային վարպետ Մերուերտ Կամալիդենովային:

Հիշեցնենք, որ մրցաշարը անցկացվում է նոկաուտ ձևաչափով՝ 7 փուլով: Յուրաքանչյուր փուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: 1:1 հաշվի դեպքում հաղթողը որոշվում է արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում: