Սպորտ

Բասկետբոլի Մ20 Եվրոպայի առաջնություն․ Հայաստանի հայտացուցակը

Երևանում մեկնարկում է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի հավաքականն այսօր՝ հուլիսի 11-ին, կանցկացնի իր առաջին հանդիպումը՝ մրցելով Լատվիայի հավաքականի հետ:

Հանդիպումը կկայանա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և կմեկնարկի ժամը 20:00-ին:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ ընտրանու հայտացուցակը՝

1. Տիգրան Մկրտումյան, 2. Վալերի Աղաջանյան, 5. Ամարի Մքքոլ, 7. Գրեգորի Ղազարյան, 8. Դանիել Կիրակոսյան, 10. Հայկ Կարախանյան, 11. Լեո Դերմեգերդիչյան, 12. Մարատ Միքայելյան, 23. Սեբաստիան Հացագործյան, 24. Դանիել Սանամյան, 35. Խավիեր Քիլիսլյան, 77. Յուրա Մելիքյան:

Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականը հանդես կգա Փիթ Դոմինգեսի գլխավորությամբ:

Հայաստանի ընտրանին ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հետ: Հուլիսի 12-ին կկայանա Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը: Հուլիսի 13-ին մեր ընտրանին կմրցի Իռլանդիայի, իսկ հուլիսի 15-ին՝ Էստոնիայի Մ20 տարեկանների հավաքականի հետ:

Հայաստանի հավաքականի մասնակցությամբ բոլոր հանդիպումները կանցկացվեն Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և կմեկնարկեն ժամը 20:00-ին:

Երևանում կայանալիք բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությանը նախատեսվում է հյուրընկալել 21 երկրի շուրջ 400 մասնակցի: Առաջնության մյուս հանդիպումները կանցկացվեն Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում:

Հայաստանի հավաքականի հանդիպումները կցուցադրվեն Հանրային հեռուստաընկերության եթերում: Առաջնության տոմսերը հնարավոր է ձեռք բերել առցանց՝ Tomsarkgh.am հարթակից: