«Միլանը» դիտարկում է Պատրիկ Շիկին ձեռք բերելու հնարավորությունը:
«Բայերի» և Չեխիայի հավաքականի 29-ամյա հարձակվողն ընդգրկված է «ռոսոներիների» շորթ-լիստում, սակայն առաջնային տարբերակ չէ. «Միլանը» հարձակվող է փնտրում Սանտյագո Խիմենեսի հետ մրցակցելու համար:
Նախորդ մրցաշրջանում Շիկը 31 խաղում 21 գոլով Բունդեսլիգայի ռմբարկուների մրցավազքում կիսել է երկրորդ տեղը Սերու Գիրասիի հետ:
«Միլանի» հետաքրքրությունների շրջանակում են նաև Դարվին Նունյեսը («Լիվերպուլ»), Նիկոլաս Ջեքսոնը («Չելսի») և Դուշան Վլահովիչը («Յուվենտուս»):