Սպորտ

Ռոյ Ջոնսը մարտահրավեր է նետել Ֆլոյդ Մեյվեզերին

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Ռոյ Ջոնս-կրտսերը ցանկություն է հայտնել դուրս գալ ռինգ Ֆլոյդ Մեյվեզերի դեմ։ Այս մասին հայտնում է Boxing News 24/7 կայքը։

Ջոնսը շեշտել է, որ պատրաստ է ապացուցել իր գերազանցությունը և բաց է հնարավոր մենամարտի համար։

«Մարդիկ ունեն իրենց կարծիքը, և դա նորմալ է։ Ես էլ ունեմ իմ կարծիքը ու իրավունք՝ այն արտահայտելու։ Եթե որևէ մեկը փորձել է ենթագիտակցորեն ուղերձ փոխանցել ինձ, դա ստացվել է։ Քանի որ եթե ուզում ես ապացուցել, որ ինձանից լավն ես, ես միշտ պատրաստ եմ։ Պարզապես զանգիր ինձ», – ասել է Ջոնսը։