Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հեռացել է ակումբից աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո (0:4):
Նշվում է, որ ֆուտբոլիստը հրաժեշտ է տվել թիմին և կարծիք հայտնել, թե ով պետք է զբաղեցնի իր տեղը՝ նշելով ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյայի անունը:
«Եթե մի օր տեղափոխվես «Ռեալ», ապա ես երջանիկ կլինեմ», - Մոդրիչի խոսքը մեջբերում է Defensa Central-ը:
Այս մրցաշրջանում պորտուգալացին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 58 հանդիպման, որոնցում դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: