Լուկա Մոդրիչը պատմել է, որ Ֆլորենտինո Պերեսը լաց է եղել «Ռեալից» հեռանալու համար:
«Նախագահն ինձ համար շատ կարևոր մարդ էր, նախ, այն պատճառով, որ հենց նա էր ինձ այստեղ բերել։ Այդ պահից նա միշտ առանձնահատուկ համակրանք էր ցուցաբերում իմ հանդեպ, միշտ լավ էր վերաբերվում ինձ։ Նա ինձ հատուկ էր վերաբերվում։ Դա դրսևորվեց իմ վերջին խաղում: Ես առաջ երբեք չեմ տեսել, որ նախագահը լաց լինի», - ասել է «Ռեալից» հեռացող կիսապաշտպանը: