Սպորտ

«Ռեալում» մտահոգված են ֆուտբոլիստների վիճակից. Marca

«Ռեալի» ղեկավարությունը մտադիր է ֆուտբոլիստների հետ քննարկել նրանց նպատակներն ու աշխատանքը թիմում:

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կարծում է, որ որոշ ֆուտբոլիստներ չեն ցանկանում աշխատել թիմի համար, և իրենք մտադիր են վերջ տալ դրան. հաղորդում է Marca-ն: Առաջիկա օրերին նրանք կխոսեն որոշ խաղացողների հետ՝ պարզելու, թե ինչ են ուզում, ինչի են ձգտում և որքանով են նվիրված:

Նշվում է, որ հատկապես մտահոգիչ է Վինիսիուս Ժունիորի ներկայիս պահվածքը։ «Սերուցքայինների» ղեկավարները ցանկանում են իմանալ, թե նա ինչ է մտածում, և ակնկալում են անկեղծ պատասխան:

Բացի այդ, ակումբում արդեն կողմնորոշվել են Ռոդրիգոյի հարցում և նրա համար փնտրում են կարիերան շարունակելու այլ տարբերակ։ 

Մբապեն նույնպես մտահոգություն է առաջացնում։ Խավի Ալոնսոն հասկացրել է, որ բոլոր 11 ֆուտբոլիստները պետք է աշխատեն և պայքարեն խաղադաշտում, սակայն ՊՍԺ-ի հետ խաղում դա տեղի չի ունեցել: Պաշտպանությունում հարձակվողի անբավարար աշխատանքը մտահոգության առարկա է դարձել։