Սպորտ

Սպերցյանը մերժել է Ֆաբրեգասի թիմին միանալու առաջարկը

Էդուարդ Սպերցյանը հրաժարվել է տեղափոխվել «Կոմո»

Metaratings-ի տեղեկությունների համաձայն՝ «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին թիմում տեսնել ցանկանում էին «Կոմոյի» գլխավոր մարզիչ Ֆրանսեսկ Ֆաբրեգասը և մարզական տնօրեն Կարլալբերտո Լուդին:

Հաղորդվում է, որ «Կոմոն» հնարավոր տրանսֆերի շուրջ շփվել է Սպերցյանի եվրոպացի միջնորդների միջոցով, սակայն ֆուտբոլիստի գործակալները նրան խորհուրդ են տվել չքննարկել այդ տարբերակը Ֆաբրեգասի անորոշ ապագայի պատճառով, որի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել «Ինտերը»:

Արդյունքում, ակումբն անցել է այլ տարբերակների և ընտրություն կատարել Զագրեբի «Դինամոյի» ֆուտբոլիստ Մարտին Բատուրինայի օգտին։